Հասունանում է Ադրբեջանին սանձելու գործողություններին դիմելու իրավիճակը. Նալբանդյանը՝ համանախագահներին

Ադրբեջանը շարունակում է արհամարհել և անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները։
hamanaxagahner-nalbandyan

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն է ձեռք բերվել մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը և հրապարակվել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը, ըստ ավանդույթի, ոչ միայն չի կատարել պայմանավորվածությունը, այլև հանդես եկավ անհեթեթ մեկնաբանությամբ, թե իբր Մոսկվայի հանդիպմանը արտգործնախարարները ոչ թե կարևորել են նախորդ տարվա գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այլ՝ բանակցություններին քննարկվել են գագաթաժողովներին կայացած բանակցությունները։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ, թեև մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլև անել լրիվ հակառակը: Նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը:

Ավելի ուշ համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները