«Համանախագահներն առաջարկել են դուրս բերել զորքն ու խաղաղապահներ տեղակայել»․ Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարարը աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել:
elmar-mamedyarov-adrbejan1 (1)

Ադրբեջանի արտգործնախարարը աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել: Էլմար Մամեդյարովը, մասնավորապես, հայտարարել է, թե Վաշինգտոնում համանախագահներն առաջարկել են դուրս բերել զորքն ու խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում:

«Բայց այս հարցի շուրջ դեռ աշխատել է պետք»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ նշելով, որ անցած շաբաթ կայացած վաշինգտոնյան հանդիպման դրական կողմն այն է, որ համանախագահներն առաջարկներ են տվել քննարկելու համար:

«Դրանք նո՞ր փաստաթղթեր են, թե՞ հին: Մենք դրանք քննարկում ենք արդեն 15 տարի»,- ընդգծել է Մամեդյարովը: Նրա խոսքով, բուն բանակցությունները կարող են սկսվել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս բերի զորքը, Մամեդյարովի բնորոշմամբ, «բռնազավթված տարածքներից»: Հայաստանի արտգործնախարարությունը Բաքվի այս հայտարարություններին դեռեւս չի արձագանքել:

*

*