«Կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք»․ Վիգեն Սարգսյանի ելույթը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին
hamajoghov

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին։

«…Անկասկած, Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի և՛ մեր ընկերների ու դաշնակիցների, առաջին հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, և՛ մեր գործընկերների համար ակնհայտ լինի, որ մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի խաչման կետում: Իհարկե, «բարյացակամորեն» տրամադրվածներն ամենուր են, ովքեր լոբբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Հայաստանը Արևմուտքին ներկայացնել որպես «Ռուսաստանի կառավարման տակ գտնվող խամաճիկային պետություն», իսկ Ռուսաստանի աչքում՝ որպես «փախստակ, որը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա…

…Մեր գլխավոր կանոնը հարաբերություններում առավելագույն թափանցիկությունը և հուսալիությունն է: Միակ բանը, որը մեզ թույլ է տվել հասնել այս ամենին, այն է, որ միշտ զերծ ենք մնացել գայթակղությունից. օրինակ` Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, և` հակառակը: Մենք ստանձնել ենք միայն այնպիսի պարտավորություններ, որոնք վճռականորեն տրամադրված ենք եղել կատարելու, և կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք:

Պետք է նշեմ, որ մեր գործելակերպն արժանացել է մեր գործընկերների համարժեք վերաբերմունքին: Ես չեմ կարող վերհիշել որևէ դեպք, երբ ռուսական կողմը պետական մակարդակով նույնիսկ ակնարկով կասկածի տակ դներ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ: Նույնկերպ ես երբեք չեմ նկատել, որ ամերիկյան և եվրոպական պաշտոնակիցները անըմբռնողություն դրսևորեն Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների նկատմամբ»,- մասնավորապես ասված է ելույթում։

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*