Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի սոցիալիստական կուսակցության նախագահի հետ

Երկու կուսակցություններն էլ Ընկերվար միջազգայնական կազմակերպության անդամ են:
hakob-ter-xachaturyan-kipros2

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շարունակում է հանդիպումները Կիպրոսի կառավարական և կուսակցական շրջանակների հետ:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հունիսի 12-ին հանդիպել է Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցության նախագահ Մարինոս Սիզոպոուլոսի հետ:

Նշենք, որ երկու կուսակցություններն էլ Ընկերվար միջազգայնական կազմակերպության անդամ են:

Հանդիպմանը Հակոբ Տեր-Խաչատուրյանին ընկերակցել է ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի անդամ Սիմոն Այնեճյանը:

*

*