Ցեղասպանության կանխարգելման հարցում Հայաստանն առաջնորդողի դեր պետք է ստանձնի. Հակոբ Տեր-Խաչատուրյան

«Մենք բախտավորություն ենք ունեցել ճանաչման գործընթացը բավական առաջ տանելու․․․»
hakob-ter-khachaturyan

Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման գործընթացում, բնականաբար, շեշտադրումներ են փոխվում: Մենք բախտավորություն ենք ունեցել ճանաչման գործընթացը բավական առաջ տանելու ու հասնելու նրան, որ աշխարհի կարևորագույն պետությունները ճանաչել են Ցեղասպանությունը: Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հուշահամալիրում` Ծիծեռնակաբերդում, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

Ըստ նրա` հատկապես վերջին տարիներին շեշտադրվում է հատուցումը` հատուկ թղթածրար են պատրաստել, իրավունքների ուսումնասիրության միջազգային հիմնադրամ ստեղծել:

«Որպես համահայկական, քաղաքական  ու պայքար մղող կազմակերպություն` Հայ դատի 4 առաջնահերթություններից է Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը: Մյուս երեքը վերաբերում են հայրենի երկու պետություններին` Հայաստանին ու Արցախին օժանդակելուն, հայապատկան հողերի ու հայության խնդրին ու աշխարհով մեկ երիտասարդության քաղաքականացմանը: Ավելի քան 100 տարի աշխատում ենք ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի սկզբունքային գաղափարի շուրջ և հիմա ուզում ենք այդ սկզբունքից ավելի գործնականի անցնել: Կարևոր է նաև Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի խնդիրը, որովհետև այդ հողերում ապրում են իսլամացված, թրքացված կամ այլ փոքրամասնություն ներկայացնող հայեր: Այդ խայտաբղետ ուղղությունը, որ ներկայացնում է Արևմտյան Հայաստանը, անշուշտ, յուրահատուկ ուշադրության առարկա է մեզ համար: Այս բոլոր աշխատանքները, իրավական հիմքերը, միջազգային փաստաթղթերը, Վիլսոնյան իրավավճիռը շատ ավելի լուրջ ու մասնագիտական քննարկման են կարոտ: Այդ գործընթացը մի քանի տարի առաջ ենք սկսել, ու բնական է` դրանցից ամեն մեկն այսօր հստակ պատասխան չունի»,- ավելացրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*