ՀԱԿ-ը խոստանում է 25 տոկոսով էժանացնի էլեկտրաէներգիան, ՀՀԿ-ն մաղթում՝ երազանքների իրականացում

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» գործունեության 2016 թվականի ծրագիրն ԱԺ օրակարգում էր դեռ նախորդ քառօրյայից։
hak-hosanq-ejanacum

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» գործունեության 2016 թվականի ծրագիրն ԱԺ օրակարգում էր դեռ նախորդ քառօրյայից։

Այսօր այն ներկայացնելուց հետո քննարկման ժամանակ նախընտրական խոստումներ հնչեցին: ՀԱԿ-ից խոստացան՝ իշխանության գալու դեպքում 25 տոկոսով էժանացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ երազանքների իրականացում մաղթեց Լեւոն Զուրաբյանին, սակայն քաղաքական պատասխանը տվեց պատգամավոր Վարդան Ազվազյանը. «շաբաշ տալու նման չպետք է խոսեք, որ 25- 50 տոկոս կիջեցնենք։ Մենք էլ կարող ենք ասել՝ 100 տոկոսով կիջեցնենք»։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եզրափակիչ ելույթում առանձին-առանձին անդրադարձավ պատգամավորների հնչեցրած հարցերին։ Դժգոհեց, թե նրանցից շատերը դահլիճում չեն։ Դահլիճում էր միայն պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որին դուր չեկավ Նազարյանի պատասխանն իր այն հայտարարությանը, թե հետխորհրդային մի շարք երկրներում էլեկտրաէներգիայի սակագինը ցածր է, երբ անգամ ատոմակայաններ չունեն։

«Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք մեզ Բելառուսի եւ Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական դոտացիա: Ձեր վարչապետության հայեցակարգերից հրաժարվո՞ւմ եք. այն ժամանակ ասում էիք՝ սոցիալիզմը լավ չէ, պետք է լինենք ազատական հասարակարգում, հիմա ուրիշ բան եք ասում»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանծնաժողովի գործունեության 2016 թվականի ծրագիրն ի գիտություն ընդունվեց։

*

*