ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

Այսօր կայացել է ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստ։
levon-ter-petrosyan

Այսօր կայացել է ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստ, որում որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է araratnews.am-ը։

Այսօր նմանատիպ որոշում կայացրել էր նաև Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն։

Ավելի վաղ ընտրություններին չմասնակցելու որոշումներ էին կայացրել ՀԴԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԺԴ-ն, մի շարք այլ կուսակցություններ։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը, չմասնակցելով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, հայտարարել էր, որ այդ կերպ աջակցում է հեղափոխությունն իրականացրած ուժին՝ միաժամանակ պատրաստվելով հեղափոխության ավարտական փուլին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին։

*

*