Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով...
nikol-pashinyan-angela-merkel2 (1)

ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված բոլոր միջազգային բանաձևերում և փաստաթղթերում, առաջին հերթին` ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերում, պահանջվում է, որպեսզի հայկական զորքերը անհապաղ դուրս բերվեն Ադրբեջանի «օկուպացված տարածքներից»: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիայում արած այն հայտարարությանը,  թե «հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար», տեղեկացնում է haqqin.az-ը:

Ըստ նրա` բոլոր փաստաթղթերում խոսքը ոչ թե «ժողովրդի», այլ ծագմամբ հայ և ադրբեջանցի բնակչության մասին է:

Աբդուլաևան նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հայաստանի վարչապետ, պետք է գիտակցի, որ հակամարտության կարգավորումը նոր խթան կհաղորդի Հայաատանի անկախությանը և, առաջին հերթին, նոր իրավիճակ կստեղծի, որը մեծ տնտեսական հնարավորություններ կբացի Հայաստանի բնակչության համար:

*

*