Հ1-ի եթերում այսօր «թեժ է լինելու»

...կբանավիճեն 11 քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները
h-1-debat

Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որեւէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասել է Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտեւի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի (ժ. 21.00) թողարկումից հետո։

«Բայց քանի որ առաջին անգամն ենք նման բաց բանավեճ անցկացնելու, մասնագետներն էլ գտնում են, որ 11 գործչի դեպքում հնարավոր է եւ ասելիքը երկար լինի, կփորձենք ավելի ճկուն լինել ու անհրաժեշտության դեպքում բանավեճին ֆորմատից ավել՝ եւս կես ժամ տրամադրել»։

Նախատեսվել է, որ դեբատը կվարեն Արմեն Դուլյանը եւ Քրիստինե Մելքոնյանը։

Հիշեցնենք դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակների առաջին համարների անունները՝ Նիկոլ Փաշինյան («Իմ քայլը»), Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ), Արմեն Ռուստամյան (ՀՅԴ), Վիգեն Սարգսյան (ՀՀԿ),  Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան»), Արամ Սարգսյան («Մենք»), Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ), Լեւոն Շիրինյան («Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»), Լուսինե Հարոյան («Ազգային առաջընթաց»), Սուրեն Սահակյան («Քաղաքացու որոշում»), Վարուժան Ավետիսյան («Սասնա ծռեր»)։

*

*