Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գյումրեցուն՝ երկրաշարժից հետո քաղաքում մնալու ու արարելու համար

«Այսօր, երբ նայում ենք հետ, թե ինչ կորցրեցինք...»
samvel-balasanyan

1988թ. երկրաշարժը գյումրեցուն չստիպեց հեռանալ քաղաքից։ Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանն ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Գյումրեցին, տեսնելով այդ փլատակները, մնաց, կրթեց իր երեխաներին տնակների մեջ, արարեց ու վերականգնեց քաղաքը։ Մասնագետներն ասում էին, որ այս քաղաքից հնարավոր է բնակչությունը դուրս գա»,- ասաց Բալասանյանը։

Քաղաքապետը նշանակալի համարեց նաև այդ օրերին դրսից եկած օգնությունը։

«Մեզ ձեռք մեկնեցին աշխարհի 100 երկրներից»,- նշեց  նա։

*

*