Գյումրիում ակցիայի մասնակիցները նստացույց են արել Շիրակի մարզպետարանի մուտքի մոտ

Փակ է նաև Գյումրի-Բավրա ճանապարհը:
gyumri-cuyc2

Գյումրիում վաղ առավոտյան մեկնարկել է բողոքի ակցիան: Ցույցի մասնակիցները փակել էին Շիրակի մարզպետարան տանող բոլոր ճանապարհները։ Ակցիայի մասնակիցները նստացույց են արել մարզպետարանի մուտքի մոտ և թույլ չեն տվել, որ մարզպետարանի աշխատակիցները մտնեն կառույց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի ուշ, ակցիայի մասնակիցները մտել են Գյումրու քաղաքապետարան՝ պահանջելով աշխատակիցներին միանալ ակցիային: Ակցիային են միացել ինչպես ուսումնական հաստատություններ, այնպես էլ մի շարք կազմակերպություններ:

Այս պահին փակ են ինչպես Գյումրի տանող հանրապետական, այդպես էլ միջմարզային մի շարք ճանապարհներ։

Փակ է նաև Գյումրի-Բավրա ճանապարհը:

gyumri-nstacuyc-02052018b

*

*