Գյումրիում բացվել է Գերմանիայի հյուպատոսարան

Դեսպան պաշտոնապես ներկայացրեց Գերմանիայի նորանշանակ պատվո հյուպատոսին։
hyupatos

Հունվարի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը պաշտոնապես ներկայացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին` հայտարարելով Գյումրիում հյուպատոսության գործունեության մեկնարկի մասին: Պատվո հյուպատոսի պաշտոնը կընդգրկի Շիրակի և Լոռու մարզերը:

Ողջունելով և շնորհավորելով Ալեքսան Տեր-Մինասյանին՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Մենք լիահույս ենք, որ Ալեքսան Տեր-Մինասյանի ջանքերը կուղղվեն հարաբերությունների ամրապնդմանը, հատկապես հայ և գերմանացի գործարարների միջև նոր համագործակցության հաստատմանը: Ես վստահեցնում եմ, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է աջակցելու, կողջունենք բոլոր նախաձեռնությունները, որոնք նպաստելու են մեր երկրի, մասնավորապես, մեր մարզի զարգացմանը»:

Նշենք, որ նորաբաց հյուպատոսության գործառույթներն ընդգրկում է տնտեսական կապեր, զարգացման և մշակութային ծրագրեր, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները