Գյումրիում Սամվել Բալասանյանը վերընտրվեց

Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին գումարվեց քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
balasanyan

Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին գումարվեց քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Նիստի ընթացքում կայացած փակ քվերակության արդյունքում քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը: Անդրանիկ նիստին ավագանու 33 անդամներից ներկա էին 17-ը` բոլորը «Բալասանյան դաշինքից»: Ավագանու անդամության շեմը հաղթահարած մյուս երեք կուսակցությունների ներկայացուցիչները` Բարգավաճ Հայաստան, Հայկական վերածնունդ և ԳԱԼԱ, ներկա չէին նիստին` ի նշան բողոքի: Այդուհանդերձ, ավագանու 17 անդամների մասնակցությունը բավարար է քվորում ապահովելու համար, և նիստը համարվեց կայացած:

Նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրիի զինանշանը պատկերող լանջաշղթան, ապա տեղի ունեցավ երդմնակալության արարողությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները