Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանը. Գուտերեշ

նտոնիո Գուտերեշը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայտարարությամբ...
sargsyan-aliev

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը։ Հուսով ենք, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

*

*