«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը դեռ բարձր մակարդակի վրա է». ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպանը՝ AP-ին

Նա մեղադրել է Ադրբեջանին խաբեության մեջ:
grigor-hovhannisyan-harcazruyc-ap-adrbejan-lxh

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը դեռ բարձր մակարդակի վրա է, չնայած որ նախօրեին հրադադարը պահպանելու մասին համաձայնություն էր ձեռք բերվել»,- Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Նա մեղադրել է Ադրբեջանին խաբեության մեջ՝ պնդելով, որ Բաքուն չափազանցնում է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին լուրերը, սակայն անգամ անուններ չի հրապարակում:

«Ադրբեջանում հասարակության մեջ սխալ կարծիք է ձեւավորված: Նրանց ասել են, թե երկօրյա կամ եռօրյա արշավի ընթացքում, իրենք ռազմական ձեռքբերումներ են գրանցել, սակայն դա ճիշտ չէ»,- նշել է դեսպանը:

«Խաբեությունը ռազմական մարտավարություններից մեկն է: Սակայն անցյալում, ինչպես նաեւ բանակցություններից հետո, այն այնքան էլ արդյունավետ չէր, որքան որ Ադրբեջանի կառավարությունն էր կարծում: Նրանք կարծես շանտաժի էին ենթարկում միջազգային հանրությանը՝ ասելով, որ խնդիրը լուծված չէ այնպես, ինչպես իրենք են ցանկանում, հետեւաբար համոզված էին, որ բավարար աղմուկ կբարձրացնեն նաեւ լրատվամիջոցներով: Մենք չենք տեսնում նաեւ Ադրբեջանում ատելության նվազում, ինչը նախազգուշացնում է, որ նրանք կարող են շարունակել իրենց ռազմատենչ մտածողությունը եւ գործելաոճը: Այդ պատճառով, այս պահին, ցավոք, մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը բանակի կազմավորման եւ վերակազմավորման վրա եւ կանգնենք նրա կողքին»,- ասել է Գրիգոր Հովհաննիսյանը:

*

*