ԳՐԵԿՈ-ն իր մտահոգություններն է հայտնել հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ

ԳՐԵԿՈ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախությունը
greko

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը` ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է Հայաստանի մասին հերթական զեկույցը՝ «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների եւ դատախազների վերաբերյալ» խորագրով:

Եվրոպական այդ կառույցը իր մտահոգություններն է հայտնել վերջերս «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարված փոփոխությունների առնչությամբ՝ նշելով, որ այս ձեւով գործընթացից հեռացվել է մրցութային խորհուրդը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, եւ ներդրվել է ուղղակի առաջադրումների համակարգը, այսինքն՝ իշխող խորհրդարանական խմբակցությունը կարող է կազմել Հանձնաժողովի մեծամասնություն, իսկ այս ամենը քաղաքականացման զգալի ռիսկ է պարունակում:

ԳՐԵԿՈ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախությունը, մասնավորապես` հավասարակշռված ու կայուն կազմի եւ թափանցիկ ընթացակարգերի միջոցով:

*

*