Գոռ Վարդանյանը՝ Երեւանի քաղաքապետի խորհրդական

Նոր նշանակումներ՝ Երեւանի քաղաքապետարանում:
gor-vardanyan

Գոռ Վարդանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում: Այս մասին  տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Նա կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները:

Վահագն Վերմիշյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը եղել է Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը (1989-1991), Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը (2014-ից), ղեկավարել է մի շարք ընկերություններ:

Խաչիկ Պողոսյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական՝ հասարակական հիմունքներով:

Շնորհավորելով նորանշանակ գործընկերներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նրանցից ակնկալում է հետևողական և արդյունավետ աշխատանք:

 

*

*