Անկախ, Միացյալ Հայաստանի հռչակման 100-ամյակին նվիրված գիտաժողով՝ Գիտությունների ազգային ակադեմիայում

«Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ-ի մայիս 28-ի ակտը. պատմություն եւ արդիականություն»

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Անկախ, Միացյալ Հայաստանի հռչակման 100-ամյակին նվիրված գիտաժողով:

«Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ-ի մայիս 28-ի ակտը. պատմություն եւ արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովի նախաձեռնողները Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտն են:

Նպատակն էր քննարկել ակտի պատմական ու քաղաքական նշանակությունը, հեռանկարները: Գիտաժողովի ժամանակ խոսվել է նաեւ հատվածականությունից:

Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը զուգահեռներ է անցկացրել այսօրվա իրականության հետ ու նշել է՝ չի կարելի ասել Արցախ-Հայաստան կամ «Արցախի ու Հայաստանի ժողովուրդ», որովհետեւ Արցախը Հայաստան է, ժողովուրդն էլ նույնն է:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Թամարա Գասպարյանը

*

*