ՀՀ վարչապետը ցանկանում է զարգացնել Ղրղզստանի հետ հարաբերությունները — Երկիր Մեդիա

ՀՀ վարչապետը ցանկանում է զարգացնել Ղրղզստանի հետ հարաբերությունները

Հայաստանը դրական ու կառուցողական է տրամադրված Ղրղզստանի հետ գործակցությանը
jeenbekov-pashinyan

Հայաստանը դրական ու կառուցողական է տրամադրված Ղրղզստանի հետ գործակցությանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլեւ երկկողմ ձեւաչափում: Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրների միջեւ առկա ջերմ հարաբերությունները ոչ միայն կշարունակվեն, այլեւ՝ կզարգանան:

«Տրամադրված ենք էներգետիկ, դրական աշխատանքի ու բոլոր ջանքերն ենք գործադրելու, որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանան արագ տեմպով»,- ավելացրել է Փաշինյանը:

Ղրղզստանի նախագահն էլ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ:

*

*