Գետափ և Վանևան համայնքներում համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ապրիլի 13-ին Վանևան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում:
yntrutyun-qvearkel

Շիրակի մարզի Գետափ և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ: Այդ մասին որոշումներն ընդունվեցին կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման` Գետափ համայնքի  ղեկավար Գոռ Ստեփանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: 2019 թվականի ապրիլի 19-ին Գոռ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Իսկ Վանևան համայնքի  ղեկավար Նորայր Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ  չհրավիրելու, ապրիլի  13-ին Վանևան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում:

Գետափ և Վանևան համայնքների  ղեկավարների արտահերթ ընտրություննեը կանցկացվեն 2019 թվականի սեպտեմբերի 29-ին:

*

*