Գերմանիան խրախուսում է Հայաստանի մերձեցումը ԵՄ-ին. Գերմանիայի նախագահ

Գերմանիան կաջակցի Հայաստանին մերձենալ ԵՄ-ին. Յոահիմ Գաուկ
germania-nakhagah

Գերմանիան խրախուսում է Հայաստանի պատրաստակամությունը` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական ու տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Այդ մասին Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

«Գերմանիան խրախուսում է Ձեր երկրի պատրաստակամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը և գործընկերաբար կաջակցի Ձեր երկրին»,- նշել է Գաուկը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Գերմանիայի նախագահը նկատել է, որ այն Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: «Որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է նպաստել հակամարտության շուտափույթ, խաղաղ լուծմանը»,- ընդգծել է Գաուկը:

*

*