Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Մյունխենի անվտանգության համաժողովում

Ելույթը նախատեսված է Երեւանի ժամանակով 20:30-ին
serj-sarsyan-exxv

Գերմանիայում Մյունխենի անվտանգության համաժողովն աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների, նախարարների, դիվանագետների մասնակցությամբ շարունակում է աշխատանքը: Այսօր համաժողովի ընթացքում` Երեւանի ժամանակով 20:30-ին, նախատեսված է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

Այս տարի համաժողովի օրակարգում են միջազգային ասպարեզում ԵՄ ապագա դերակատարման, ահագնացող վտանգների, Մերձավոր Արեւելքի հակամարտությունների եւ այլ թեմաները: Հանձնաժողովի հիմնական քննարկումները նվիրված են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի պաշտպանական համագործակցությանը, Ուկրաինական ճգնաժամին, Միջազգային լիբերալ աշխարհակարգի թուլացմանը, Միջուկային անվտանգությանը, Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ գտնվող երկրներին:

Այս վերջին թեմային է նվիրված լինելու նաեւ Սերժ Սարգսյանի ելույթը: Համաժողովի հանձնաժողովներից մեկի մոդերատորը մեր հայրենակից, Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն է:

Մյունխենի անվտանգության համաժողովը հիմնադրվել է 1963 թվականին: Այն միջազգային անվտանգության հարցերի քննարկման առաջատար ֆորումն է՝ նվիրված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ միջազգային երկխոսությանը: Այն արժանացել է աշխարհի «Լավագույն ուղեղային կենտրոնի համաժողովի» վարկանիշին:

*

*