Մերկելը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևը հետ քաշելուն

Գերմանական Spiegel-ը տեղեկություն էր տարածել, որ Գերմանիայի կառավարությունը ծրագրում է հետ կանգնել Բունդեսթագի ընդունված բանաձեւից։
merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ չի պատրաստվում հետ քաշվել հունիսի 2-ին Բունդեսթագի ընդունած բանաձեւից, որով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչվեց որպես ցեղասպանություն:

«Խորհրդարանում Քրիստոնյա-դեմոկրատների ղեկավար Ֆոլկեր Կաուդերը իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մերկելի հետ խոսել է այդ թեմայով: Վերջինն ընդգծել է, որ ինքը Բունդեսթագի քվեարկությանը նախորդած կուսակցության ժողովին քվեարկել է այդ բանաձեւի օգտին, թեեւ բուն քվեարկությանը ներկա չի եղել»,- հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ գերմանական Spiegel-ը տեղեկություն էր տարածել, որ Գերմանիայի կառավարությունը ծրագրում է հետ կանգնել Բունդեսթագի ընդունված բանաձեւից, ինչի փոխարեն Թուրքիան չեղյալ կհայտարարի Ինջիրլիք ավիաբազա գերմանացի խորհրդարանականների այցի նկատմամբ սահմանված արգելքը:

 

*

*