«Ծառայել եմ, տարիքի բերումով նաև շատ վաղուց՝ խորհրդային բանակում»․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին։
gegham-manukyan

«Ծառայել եմ, տարիքի բերումով նաև շատ վաղուց՝ խորհրդային բանակում, ռազմաօդային ուժերում», իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին։

«Ծառայել եմ, տարիքի բերումով նաև շատ վաղուց՝ Խորհրդային բանակում, ռազմաօդային ուժերում։ Բայց դա էլ էական չէ։ Բանակում երկամյա ծառայությունը երբվանի՞ց հիմք դարձավ ռազմական, ստրատեգիական քննության մասնակցելու համար։ Այս տրամաբանությամբ՝ նորերը միանգամից կարող են հավակնել գեներալ ու զորամիավորման հրամանատար դառնալուն»,- նշված է գրառման մեջ։

Այսօր ավելի վաղ Սարդարապատում լրագրողի դիտարկմանը, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հարց էր բարձրացրել, թե բանակում չծառայածնե՞րը պետք է քննեն ապրիլյան պատերազմի հանգամանքները, Ալեն Սիմոնյանն ասել էր. «Բանակում չծառայած լինելը պետք է մի քիչ քիչ օգտագործել, որովհետեւ մենք ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք մեր կառույցներում աշխատում են: Ես բանակում ծառայել եմ, չգիտեմ՝ Գեղամ Մանուկյանը ծառայել է, թե ոչ: Դա պետք է ստուգել: Եթե ինձ առաջարկեն այդ հանձնաժողովում լինել, ես կհամաձայնեմ»:

*

*