Վարչապետը վստահեցնում է՝ գազի սակագնի իջեցումը նախընտրական հնարք չէ

Ընտրություններից հետո գազի գինը բարձրանալո՞ւ է. ոչ:

«Գազի սակագնի իջեցումը նախընտրական հնարք չէ… Ընտրություններից հետո գազի գինը բարձրանալո՞ւ է. ոչ: Դրա դիմաց ընտրություններից հետո Հայաստանը որեւէ ռազմավարական սուբյեկտով վճարելո՞ւ է. ոչ»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հարցը Արարատի մարզի Երասխ ավանին էր վերաբերում. տարածքը սահմանամերձ է, ռազմավարական նշանակություն ունի: Հետաքրքրվեց՝ Երասխի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

«Հայաստան — Իրան հարաբերությունների ֆոնին կարող է դառնալ բեռնափոխադրման հիմնական պլատֆորմ»,- պատասխանեց նախարարը։

«Տարածքը ռազմական տեսակետից խիստ անհրաժեշտ է: Ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններ կան: Մինչեւ տարեվերջ կունենանք կատարելիք աշխատանքների հիմնական ուղղությունները»,- ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

*

*