«Մեր ժողովուրդն այն մտքին է, որ ցանկացած հեռախոսազրույց լսողության տակ է գտնվում». Գալուստ Սահակյան

Ընդհանրապես, նման հայտարարությունը պետության համար խայտառակ երևույթ է...
galust-sdahakyan-aj-artahert-nist-13122017

Ընդհանրապես, նման հայտարարությունը պետության համար խայտառակ երևույթ է: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակայանն՝ անդրադառնալով երեկ համացանցում հայտնված` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը։

Հարցին, թե ո՞ւմ ձեռքի գործը կլինի այս ամենը՝ Սահակյանը պատասխանեց, որ տարիների ընթացքում նման եղելություններ չեն եղել: «Շատ եմ դժվարանում մտածել այդ ուղղությամբ: Համենայն դեպս, վատ է մեր պետության համար: Չեմ կարծում, որ որևէ մեկը գաղտնալսման այնպիսի գործիքներ ունենա, որ կարողանա երկուսի հեռախոսազանգերը լսել: Այդպես հեշտ գործիքներ չեն, որ յուրաքանչյուրն ունենա և լսի: Առավել ևս, շատ դժբախտություն է մեր պետության համար, երբ մարդիկ հեռախոսով են որոշում, թե հետագա գործողություններն ինչ պետք է անեն: Կարող են հանդիպել և այդ խոսակցությունը խոսել: Ինչ է նշանակում՝ հեռախոսով խոսել, թե ինչ են անելու վաղը, մյուս օրը: Պետության համար վտանգավոր երևույթ է, առավել ևս՝ այսօր մեր ժողովուրդն այն մտքին է, որ ցանկացած հեռախոսազրույց լսողության տակ է գտնվում»,-ասաց Սահակյանը:

*

*