Մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելել է Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենք

Շենքի կառուցումն ու կահավորումն ավարտված է ամբողջությամբ...

Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց  շենք, որի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 870 միլիոն դրամ:  Մարզպետը  ծանոթացավ  թատրոնի արդիական պայմաններին,  զրուցեց  տնօրենի և դերասանական անձնակազմի հետ:

Շենքի կառուցումն ու կահավորումն ավարտված է ամբողջությամբ, իսկ շահագործման համար մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ: Թատրոնի շենքի բացման ժամկետները հստակեցնելու նպատակով մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կազմակերպել բովանդակային քննարկում՝ միաժամանակ ցանկություն հայտնելով  անձամբ դիտել թատրոնի առաջիկա ներկայացումը:

*

*