Գարեգին Բ-ն դիմել է Ռուսիո պատրիարքին՝ խնդրելով միջնորդել Կարեն Ղազարյանին ազատելու հարցում

Հաշվի առնելով մեր նախորդ փորձը՝ որպես հոգևոր առաջնորդների...
garegin-b-kiril

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:

«Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս միջադեպի վրա: Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռևս ամռանն անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացին Տավուշի մարզի Բերդավան գյուղից՝ Կարեն Ղազարյանը, որը հոգեկան խնդիրներ ունի»,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է ամենայն հայոց կաթողիկոսը եւ շարունակել,- «Հաշվի առնելով մեր նախորդ փորձը՝ որպես հոգևոր առաջնորդների՝ դիմում ենք Ձերդ Սրբությանն Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին միջնորդելու խնդրանքով երիտասարդին ընտանիք վերադարձնելու համար՝ միջազգային պարտավորվածությունների համաձայն», — հավելել է Գարեգին Բ կաթողիկոսը:

*

*