Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ

«Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»:
garegin-b-hromi pap

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Վեհափառ Հայրապետի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հանդիպումը փաստող լուսանկարներ են տեղադրված, ինչպես նաև գրառում, որտեղ նշված է. «Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնել է Հռոմ:

*

*