Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան Ուրիխանյանին. «Ես էլ ձեր օրին եմ»

Ազգային ժողովի նախագահը հումորով պատասխանեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանը։
sahakyan-urikhanyan

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հումորով պատասխանեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանը՝ Հանրային հեռուստատեսությամբ իր հայտարարություններն ու կառավարությանն ուղղված հարցերը ցույց չտալու վերաբերյալ:

Ազգային ժողովի նիստի մեկնարկին Տիգրան Ուրիխանյանը դիմեց ԱԺ նախագահին՝ իր մտահոգությունը հայտնելով, որ 5 տարվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Ազգային ժողովի կողմից վճարվող եթերաժամերից միշտ հանել է իր հայտարարությունները և կառավարությանն ուղղված հարցերը:

«Ես ցանկանում եմ հասկանալ, ե՞րբ հնարավոր կլինի պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ Հանրային հեռուստաընկերությունը մշտապես հանում է իմ ելույթները, հայտարարություններն ու կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամներին ուղղած իմ հարցերը»,- հարցրեց Ուրիխանյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան պատգամավորի հարցադրմանը, կատակեց. «Ի՞նչ ասեմ, ես էլ ձեր օրին եմ»:

*

*