Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննությանը ներկայանալու վերաբերյալ ծանուցումը

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով․․․
qnnchakan shenq

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը  հունիսի 11-ին չի ներկայացել հարցաքննության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Աբովյանի քաղաքապետի  թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով: yerkirmedia.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը ու պատռել այն: Վերջինս նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել»,- ասաց Հարությունյանը։

 

*

*