Արցախում Ֆրենկ Փալոնի նկատմամբ տածում են անկեղծ հարգանք. Բակո Սահակյան

Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Ֆրենկ Փալոնի հետ:
bako-sahakyan-frenk-palon

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել  է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ:

Քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոնի գործունեությունն` ուղղված հայկական հարցի եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը՝ նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք:

 

*

*