Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել
fransia-karaarutyun

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

«Հայաստանը ողջունում  է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)  վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,– գրել է նա։

*

*