Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի և Արցախի Շեխեր համայնքի միջև բարեկամության հռչակագիրն անվավեր է ճանաչվել

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում
arcakh-agn

Ֆրանսիական Վալ դ′Ուազ դեպարտամենտի Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի՝  Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի և Արցախի Շեխեր համայնքի միջև բարեկամության հռչակագիրն անվավեր ճանաչելու մասին  վճիռը խորը ափսոսանք է առաջացրել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։ Այս մասին նշված է  Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ։

«Տվյալ որոշումը կարող է սխալ քաղաքական ազդանշան դառնալ Ադրբեջանի համար, որը ֆրանսիական դատարանի վճիռն արդեն մեկնաբանում է որպես օժանդակություն Արցախի մեկուսացմանն ուղղված իր քաղաքականությանը։ Նմանատիպ զարգացումը, իր հերթին, կարող է առաջացնել հայ հանրության մտահոգությունը  և ստվեր նետել Ֆրանսիայի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չեզոք միջնորդի դիրքորոշման վրա։

Այդ կապակցությամբ կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկը, որոշակի պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ հակամարտության չկարգավորվածության պատճառով չսահմանափակվեն Արցախի բնակիչների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ զարգացման իրավունքը։

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ո′չ Ֆրանսիայի միջազգային պարտավորություններին, ո′չ էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում նրա միջնորդական ջանքերին։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության ժամանակավորապես չճանաչված լինելը չի նշանակում, որ պետք է սահմանափակվի նրա բնակիչների մասնակցությունը միջազգային համագործակցությանը։ Նմանատիպ համագործակցությանը չճանաչված պետությունների մասնակցության օրինականությունը հաստատվել է միջազգային արբիտրաժային պրակտիկայով և ճանաչվել միջազգային դատարանների կողմից։

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*