Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները

Համաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնփակ ռեժիմով:
frankofonia17-yerevan-2018b (1)

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները: Հոկտեմբերի 8-9-ին ընթացող համաժողովին մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:

35-րդ նախարարական համաժողովը կամփոփի Անտանանարիվոյի գագաթաժողովի արդյունքները, կլսի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթը:

Աշխատանքների ավարտից հետո նախարարները կորոշեն նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հաջորդ նիստի տեղն ու անցկացման վայրը:

Համաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնփակ ռեժիմով:

*

*