Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին

Ֆրանոկոֆոնիայի 9-րդ խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։
frankofonia

Մոնակոյում, Ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ը կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների եւ կառավարությունների ներկայացուցիչ նախարարների հանդիպման ավարտին Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթաժողովը հյուրընկալող Հայաստանը գագաթաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Այդ երկրի մայրաքաղաք Թունիսում էլ կկայանա ՖՄԿ 18-րդ գագաթաժողովը՝ անդամակից երկրները միավորելով «Փոխկակցվածությունը՝ բազմազանության մեջ. զարգացման և համերաշխության թվային վեկտորը ֆրանսախոս աշխարհում» կարգախոսի ներքո։

Հանդիպումը  նախագահել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՖՄԿ-ի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։

Բացի գլխավոր քարտուղարի առաջարկած բարեփոխումների ծրագրից, որն արժանացավ բուռն աջակցության, Համաժողովը հավանության արժանացրեց ՖՄԿ 2020 թվականի բյուջեի վերանայված նախագիծը, 2019-2020թթ. համար վերանայված ծրագրակազմը, ինչպես նաեւ օվկիանոսների, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոնվենցիայի ընդունման 30-ամյակի, գիտության, կրթության եւ թվային տնտեսության զարգացման գործում նորարարության դերի, Ֆրանկոֆոնիայի 20-ամյակի վերաբերյալ բանաձևերը։

Նախարարները նաեւ հավանություն են տվել Ֆրանոկոֆոնիայի 9-րդ խաղերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կինշասա քաղաքում անցկացնելու առաջարկությանը։ Խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։

*

*