Բեյրութում ստեղծվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային կենտրոն. Միշել Աուն

Երևանում անցկացվող գագաթաժողովում նշեց Լիբանանի նախագահը
mishel-aun-frankofonia17b (1)

Ֆրանկոլիբանանյան համագործակցությունը մեծագույն հարստություն է: Այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի իր ելույթում նշեց Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա կարևորեց մի քանի լեզուների իմացությունը՝ նշելով, որ դա հարստացնում է մարդուն:

«Ծնվելուց հետո մոր հետ առաջին կապը լեզուն է: Կյանքի ընթացքում, սովորելով նոր լեզուներ, մարդը հարստանում է, և մեկից ավելի լեզու իմանալը բազմապատկման նշան է: Ես հնարավորություն ունեմ մտածել ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ, սովորել եմ իտալերեն, իսպաներեն, անգլերեն: Լեզվի ուղեգիծը հրաշալի կամուրջ է քաղաքակրթությունների միջև»,- ասաց Լիբանանի նախագահը:

Միշել Աունի խոսքով՝ Ֆրանկոֆոնիան պետք է հաստատի միասին ապրելու գերագույն արժեքը: Նա նշեց, որ Լիբանանը ներկայացնում է աշխարհի մանրակերտը, մեկ հասարակության մեջ ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ: Լիբանանը յուրահատուկ օրինակ է հանդուրժողականության տարածման գործում:

«Միասնական կյանքը, միասին ապրելը մեր բոլորի գերագույն արժեքն է: Սրան հետևում է կազմակերպություններ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնք կտարածեն հանդուրժողականությունը, խաղաղությունը: ՄԱԿ-ում նախաձեռնություն ունեցա՝ ստեղծելու երկխոսության ձևաչափեր: Կցանկանայի տեսնել դրանց լայնամասշտաբ տարածումը: Լիբանանը մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի շարժիչ ուժերից մեկն է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Բեյրութում ստեղծվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային կենտրոն, և ես հայտնում եմ աջակցելու իմ պատրաստակամությունը»,-ասաց Լիբանանի նախագահը:

Միշել Աունն անդրադարձավ նաև մեծանուն երգիչ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա ընդգծեց, որ Լիբանանի բնակչությունն և անձամբ ինքը խորը վիշտ են ապրում Շառլ Ազնավուրի կորստի համար:

*

*