Մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը (ՈւՂԻՂ)

Լիագումար նիստի աշխատանքների մեկնարկը տրվելու է 1+4 ձևաչափով:

Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթաժողովը: Նախատեսված է բացման հանդիսավոր արարողություն, պատվիրակությունների պաշտոնական դիմավորման արարողություն:

Լիագումար նիստի աշխատանքների մեկնարկը տրվելու է 1+4 ձևաչափով: Նախատեսված է նիստի բացում լիազորություններն ավարտող նախագահի կողմից (բաց նստաշրջան), նախագահության լիազորությունների փոխանցում Մադագասկարի և Հայաստանի միջև, համաժողովի բյուրոյի հիմնում, օրակարգի նախագծի հաստատում և աշխատանքների պլանավորում, կազմակերպությանը անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Նշենք, որ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 26 պետության ղեկավարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան:

*

*