Ֆրանկ Էնգել. «Ժամանակն է ճանաչել ԼՂ անկախությունը»

Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ եվրապատգամավոր Լյուքսեմբուրգը ներկայացնող...

Ադրբեջանն այսօր ագրեսոր է, ինչպես ագրեսոր էր 25 տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ հանդես եկավ եվրապատգամավոր Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը:

«Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում է, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը պետք է անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է այն ամենն, ինչ Մինսկի խումբն առաջարկել է: Իսկ Մինսկի խումբը կարող է առաջարկել միայն փոխզիջում, որն Ադրբեջանը չի ուզում»,- նշեց Էնգելը:

Նրա խոսքով` հասկանալի է արդեն, որ Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ մի երկրի հետ, որը կացինով սպանություն կատարած Ռամիլ Սաֆարովին դարձնում է ազգային հերոս, ով Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջանին, չնայած, որ դա երբևէ չպետք է տեղի ունենար:

«Այս պարագայում միակ հնարավոր քայլը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Այն ժամանակին հռչակվել է գործող սովետական Սահմանադրությանը լիովին համապատասխան: Այն երբևէ չի ընդունվել, հիմա է ժամանակը դա անելու»,- ամփոփեց Ֆրանկ Էնգելը:

*

*