France 24-ի եթերում կբանավիճեն ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը եւ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը

France 24-ը համարվում է Ֆրանսիայի խոշորագույն միջազգային հեռուստակայանը։
france-24-banavech-hyd--adrbejan-despan-murad-papazyan

Ապրիլի 7-ի երեկոյան, ժամը 19:10 (Հայաստանի ժամանակով՝ 21:10) France 24 հեռուստակայանով «Դեբատ» հաղորդման ընթացքում բանավիճելու են ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը եւ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը:

20 րոպե տեւողությամբ հաղորդումը կարելի է դիտել ուղիղ հեռարձակմամբ: France 24 հեռուստակայանն այդ երկրի խոշորագույն ընկերություններից մեկն է, որն հեռարձակվում է երեք՝ ֆրանսերեն, արաբերեն եւ անգլերեն լեզուներով ու ունի 225 միլիոն հեռուստադիտող ողջ աշխարհում։

Այն համարվում է Ֆրանսիայի խոշորագույն միջազգային հեռուստակայանը։

*

*