Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Համաձայնագիրը ստորագրվել էր Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին...
hh-em

Ֆինլանդիան վավերացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված շրջանակային համաձայնագիրը: Այդ մասին ապրիլի 29-ին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Ուրախ ենք հայտնելու, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այն կխորացնի ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները եւ օգուտ կբերի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա:

*

*