Նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով մեկնել է Բիշքեկ

ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին...
feliqs-colakyan

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 9-10-ը մասնակցում է Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միաժամանակ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի է ունենալու ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստը:

Հայաստանից բացի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհրդի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

*

*