Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽՎՎ գարնանային նստաշրջանում

Ստրասբուրգում նստաշրջանը մեկնարկել է ապրիլի 8-ին
exxv

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում:

ԵԽԽՎ-ի կայքէջից տեղեկանում ենք, որ Փաշինյանի ելույթը նախատեսված է ապրիլի 11-ին:

Ըստ նշված ժամանակացույցի՝ վարչապետի ելույթը կտեւի 20 րոպե, ինչին կհաջորդի հարց ու պատասխանը: Դրան էլ հատկացված է 40 րոպե:

Ի դեպ, ապրիլի 10-ին էլ ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Վրաստանի վարչապետը:

Նշենք, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է ապրիլի 8-ին, կտեւի մինչեւ ապրիլի 12-ը:

*

*