Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահ

...օրակարգում է նաև Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը
lilian-pasken

Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում:

Ընտրությունը կայացել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում:

ԵԽԽՎ նախագահի ընտրության հարցը Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգի առաջին հարցն էր:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:

Պասկեն ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել 2018թ. հունիսի 25-ին: 

*

*