Հայկական պատվիրակության ոչ միանշանակ քվեարկությունը ԵԽԽՎ-ում

Ռուբեն Ռուբինյանը վարման կարգով հայտարարել է, որ երեկ քվեարկության ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել եւ ինքը դեմ չի քվեարկել
exxv

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քվեարկությանը մասնակցել է նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձեւին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ:

Մինչդեռ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկածների ցանկում է:

«Իմ քայլը» դաշինքի մյուս անդամ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը:

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը վարման կարգով հայտարարել է, որ երեկ քվեարկության ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել եւ ինքը դեմ չի քվեարկել: Նախագահողը տեղեկացրել է, որ քվեարկությունն ավարտվել է եւ այլեւս հնարավոր չէ փոփոխություն:

*

*