ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցում Հայաստանի խորհրդարանական ընտրությունները որակվել են «ազատ և ժողովրդավարական»

Առանձնակիորեն շեշտվեց 3 ժամանոց քաղաքական դեբատի անցկացման բացառիկությունն ու կարևորությունը
exxv

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ներկայացվեց զեկույց, ըստ որի՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակվեցին ազատ և ժողովրդավարական: Զեկույցի հեղինակը լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոչիեյն է (Եվրոպական ժողովրդական կուսակցություն):

«Առանձնակիորեն շեշտվեց նախընտրական թափանցիկ մթնոլորտի առկայությունը և 3 ժամանոց քաղաքական դեբատի անցկացման բացառիկությունն ու կարևորությունը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառման մեջ նշում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Տաթևիկ Հայրապետյանը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահ է վերընտրվել Լիլիան Մորի Պասկեն:

*

*