Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է․ ՀՀ նախագահ

Հայաստանը պատրաստ է ԵԽԽՎ-ի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը:
armen-sargsyan-exxv

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 14-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին:

Հանրապետության նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացներում: Նա բարձր է գնահատել եվրոպական կառույցների կարևոր ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:

Համազեկուցողները պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ջանքերը՝ խորացնելու ԵԽԽՎ համագործակցությունը Հայաստանի հետ:

*

*