Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո’չ որպես տղամարդ, ո’չ էլ որպես քաղաքական գործիչ

Ստրասբուրգում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը
naira-zohrabyan

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստը մեկնարկեց Պեդրո Ագրամունտի հրաժարականի քննարկումով։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ արեց անհապաղ սկսել Ագրամունտի անվստահության իրավական գործընթացը եւ հայտարարեց, թե իր համար սպասելի էր, որ Ագրամունտն իրեն չի պահելու ո’չ որպես տղամարդ եւ ո’չ էլ որպես քաղաքական գործիչ։ Զոհրաբյանը կոչ է արել նաեւ սկսել հետաքննություն՝ ուսումնասիրելու Միլիսա Մարկովիչի եւ Ռոբերտ Վոլթերի զեկույցների հետ կապված մութ պատմությունները։

«Ագրամունտգեյթը հրաշալի նախադեպ է, որպեսզի ԵԽ անդամ որոշ  տոտալիտար երկրներ չհամարձակվեն այլեւս գնել, ուղղորդել,  իրենց շահը թելադրել  մեր Վեհաժողովի որեւէ պատգամավորի, կամ՝ որ ավելի ամոթալի է՝ ԵԽԽՎ նախագահի։  Ագրամունտգեյթը լավ նախադեպ է, որպեսզի մեր Վեհաժողովի որոշ անդամներ վերջապես հասկանան, որ նավթադոլարները մարսել հնարավոր չէ եւ մի օր կանգնելու էր իրենց կոկորդին…

…Հարգելի գործընկերներ, այն պահից, երբ Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ նախագահ, մենք բարձրաձայնում էինք այդ պարոնի՝ տարբեր տոտալիտար լիդերներին ծառայելու փաստերի մասին, սակայն դուք  լռում էիք։ Երբ ես իմ գործընկերներն այս ամբիոնից բարձրաձայնում էինք, որ մեր գործընկեր Քրիստոֆեր Շտրասերի զեկույցի տապալման գործում Վոլոնտեի հետ միասին ադրբեջանական լոբբիի շահերը սպասարկել են նաեւ Ագրամունտն ու այստեղ նստած որոշ պատգամավորներ եւս, եւ Ագրամունտը մեզ լռեցնում էր, դուք դարձյալ ոչինչ չարեցիք։

Հիմա եկել է ճշմարտության հետ առերեսվելու պահը։ Վստահ եմ, որ մենք վերջապես կունենանք այնքան խիզախություն եւ ազնվություն, որ կմաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի սարդոստայնից, որպեսզի Ագրամունտգեյթերը այլեւս չկրկնվեն»,-մասնավորապես նշել է Նաիրա Զոհրաբյանը։։

*

*