ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբիստ բելգիացի պատգամավորը հրաժարական է տվել

Պատճառը՝ «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված սկանդալն է
alan-deshteqs

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բելգիացի պատգամավոր Ալան Դեշթեքսը սեպտեմբերի 19-ին պաշտոնապես կհրաժարվի ԵԽԽՎ պատգամավորի մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են բելգիական լրատվամիջոցները:

Բելգիայի լրատվամիջոցները օրերս սկսել էին գրել «Ադրբեջանական լվացքատան» կողմից իրականացված փողերի լվացման գործում Դեշթեքսի ներգրավվածության մասին: Համաձայն հրապարակումների՝ պատգամավորը 7 տարի շարունակ իր կողմից հիմնված ասոցիացիայի հաշվին Ալիևներից ստացել է գումար՝ փոխարենը փորձելով լեգիտիմացնել Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի ընտրությունները:

ԵԽԽՎ պատգամավորը, ի պատասխան արված հրապարակումների, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հեռանալու որոշման մասին: Դեշթեքսը, ով ԵԽԽՎ-ում աշխատում է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի վրա, պատճառաբանել է հեռանալու փաստը նրանով, թե «խիստ քաղաքականացված վեհաժողովում քննարկումները կենտրոնանալու են իր անձի, այլ ոչ թե զեկույցի վրա»:

*

*