Հերմինե Նաղդալյանը բարձրացրել է ԵԽԽՎ-ին Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու հարցը

Ստրասբուրգում աշխատանքն է շարունակում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը:
exxv-lxh-qnnarkum

Ստրասբուրգում աշխատանքն է շարունակում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Օրակարգում Հայաստանին վերաբերող հատուկ հարց չկա, թեպետ տարբեր խնդիրների քննարկման ժամանակ ելույթ ունեցող հայ պատվիրակները երեկ անդրադարձել են քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի անմարդկային դրսեւորումներին, հակահայ քարոզչությանը, իսկ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը բարձրացրել է ԵԽԽՎ-ին Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու հարցը:

Դա արվել է ընդամենը ելույթի ընթացքում, ինչն ընթացակարգով առանձին քննարկում եւ քվեարկություն չի ենթադրում: Ի դեպ, մեր պատվիրակությունը փոփոխված կազմով է մասնակցում ԵԽԽՎ ամառային նստաշրջանին. «Բարգավաճ Հայաստանի» շարքերը լքած Վահան Բաբայանին պատվիրակության կազմում փոխարինում է Միքայել Մելքումյանը:

*

*